ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Լրիվ ոնց որ խառնում են սաղ»

«Լրիվ ոնց որ խառնում են սաղ»
27.11.2012 | 17:37

ԲՀԿ-ում բորունյան շարժում է, ինչն էլ արձագրումն է երկու ֆակտորի: ա. Այստեղ տենդենցը, երբ աջ ձեռքը չգիտի, թե ում գրպանում է ձախը, ընդհանրապես առասպելաբանական չափումների է հասել: բ. ԲՀԿ-ն ընդհանրապես տեղյակ չէ, թե իր իրական «մոզգովոյ ցենտրում» գաղափարական մումիաների ինչ շարժում է տիրում:
Չնայած, եթե մեզ եք հարցնում, պատասխանում ենք, որ նույն «մոզգովոյ ցենտրում» նույնպես «լրիվ ոնց որ խառնում են սաղ», այլապես` ա. ինչո՞ւ Երվանդ Բոզոյանի «Ռեգնումում» տպված նյութը չտիրաժավորվեց հայոց պատերին: Էլեկտրոնային: բ. Ի՞նչ բրյուսելյան այցի մասին է խոսքը, երբ Ծառուկյանը նույնիսկ դեռ Հայաստան չի վերադարձել: գ. Ինչքա՜ն շշկռված էր Տիգրան Ուրիխանյանը, որ ոչ թե ԲՀԿ-ի, այլ ԱԺ-ի կազմում Բրյուսել մեկնելուց առաջ ասում է. «Այն հանգամանքը, որ առաջնորդ Ծառուկյանը նույնիսկ դեռ իր որոշման...».: Ո՞ւմ առաջնորդ, հայ ժողովրդի՞, Եվրոպայի՞, բոքսի՞, թե՞ բազկամարտի...Տպավորությունն այնպիսին էր, թե Ուրիխանյանը Հյուսիսային Կորեա և ոչ թե Բրյուսել էր մեկնում:
Եվ վերջապես` ե. Ի՞նչ տինք անիլ, որ արժանանանք Գագիկ Ծառուկյանին խորհուրդ տալու մեծագույն պատվին, ինչի խորհուրդը արժանաբար տալիս է համայն ԲՀԿ-ն` լայն հասարակությանն ու նրա բաղադրիչներին:
Ներեցեք, իսկ կարելի՞ է գեթ մտքում շշնջալ «առաջնորդի» անունը, մի պահ համարձակվել նայել դեպ նա և... տեսնե՜լ նրան:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ